Աշխարհ

24.10.2015 17:10


Նիդեռլանդների ԱԽ–ն հաքերային հարձակման մասին է հայտնել

Նիդեռլանդների ԱԽ–ն հաքերային հարձակման մասին է հայտնել

Նիեռլանդների Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Վիմ Վան դեր Վեգենը հայտնել է, որ կազմակերպության համակարգչային համակարգի վրա հաքերային հարձակում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:

«Նիդեռլանդների Անվտանգության խորհուրդը հաստատում է, որ մեր կայքը փորձել են կոտրել: Մենք, սակայն, դեռ չգիտենք՝ ով է պատասխանատու այդ ամենի համար», - հայտնել է Վան դեր Վեգենը:

Հիշեցնենք, որ օրերս Նիդեռլանդների ԱԽ-ն զեկույց էր ներկայացրել Դոնբասում մալազիական «Boeing»-ի կործանման մասին, համաձայն որի՝ «Бук» զենիթա-հրթիռային համալիրի հրթիռի հետ օդանավի բախման հետևանքով օդաչուներն ակնթարթորեն մահացել են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը