Պետդեպը պատրաստ է աջակցել սիրիական ընդդիմությանն օգնելու ՌԴ մտադրությանը
ԱՄՆ պետքարտուղարությունը պատրաստ է աջակցել Ռուսաստանի մտադրությանը՝ Սիրիայի հակամարտության կարգավորման գործին ներգրավել տեղի ընդդիմությանը։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, ասել է գերատեսչության ներկայացուցիչ Մարկ Թոները։
«Եթե Ռուսաստանն ուզում է կառուցողական դեր խաղալ՝ դիմելով սիրիական չափավոր ընդդիմությանը՝ նրանց ավիահարվածներ հասցնելու փոխարեն, մենք կողջունենք դա»,–նշել է Թոները։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբում մանրամասներ էր հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումից։
«Բացեմ Ասադի հետ մեր բանակցությունների վարագույրը։ Ես հարցրեցի Ասադին՝ ինչպե՞ս կվերաբերվեք այն բանին, որ մենք Սիրիայում զինված ընդդիմություն գտնենք, որը պատրաստ է դիմակայել և իրական կռիվ մղել ԻԼԻՊ–ի դեմ։ Ինչպե՞ս կվերաբերվեք այն փաստին, եթե մենք աջակցենք ահաբեկչության դեմ պայքարում նրանց ջանքերին, ինչպես աջակցում ենք սիրիական բանակին։ Նա պատասխանեց. «Դրական եմ վերաբերվում դրան»»,– պատմել է նախագահը։
Պուտինի խոսքով՝ ներկայումս ռուսական կողմն ուսումնասիրում է այդ ծրագրերը գործնականում իրագործելու հնարավորությունները։

7or.am