Լրահոս

24.10.2015 11:22


Իրավապաշտպան. «Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորները ահավոր աղմուկ են բարձրացրել»

Իրավապաշտպան. «Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորները ահավոր աղմուկ են բարձրացրել»
Տեղեկություններ եմ ստանում, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորները ահավոր աղմուկ են բարձրացրել, խփում են դռներին, վայրի աղմուկ աղաղակ է, որոշ տեղեկություններով՝ ներսում կալանավորների նկատմամբ բռնություններ են գործադրել, մյուսներն այսպիսով իրենց բողոքն են արտահայտում:
***
Նոր տեղեկություն ստացա, որ 6 -րդ մասնաշենք են գրոհել ՔԿՀ վարչության աշխտակիցները և տեղեկությունը փոխանցողի խոսքով՝ քարուքանդ արել, ինչից հետո կալանավորները պատուհաններից սկսել են անօգնական ճիչեր արձակել, շուրջ կես ժամ վայնասուն է եղել, դռներին են խփել: Սա ահավոր մի իրավիճակ է՝ փակված մարդկանց հետ այսպես վարվել: Ես ահզանգել եմ նաև Օմբուդսմենի թեժ գծին, ի դեպ, իրենք էլ էին տեղյակ, որ ինչ–որ բան է տեղի ունենում, և պատրաստվում էին այցելել Նուբարաշեն:
***

Նուբարաշեն ՔԿՀ-ում տեղի ունեցած «նալյոտը» կոչվող վայրագությունը ցնցել է անգամ բանտում երկար տարիներ աշխատող հսկիչներին, թե ինչպես են անսպասելիորեն գեներալ մայոր Արթուր Օսիկյանի ղեկավարած վարչության աշխատակիցները դիմակավորված հարձակվել փակված անպաշտպան մարդկանց վրա, ջարդել նրանց ու քարուքանդ արել խցերը, կալանավորներն ասում են, որ այսպիսի բան բանտում տեղի չէր ունեցել 2000թ-ից ի վեր: Ընդ որում՝ հարձակումը կրկնվել է երկու անգամ: Դե պատկերացրեք բանտարկյալների հոգեբանական վիճակը և այն մայրերի, որոնք ահաբեկված և խելագարված զանգահարում էին՝ չիմանալով՝ ինչպես պաշտպանեն իրենց զավակներին:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը