Քաղաքական

24.10.2015 11:01

Նոր մանրամասներ թուրք­- սիրիական սահմանին սպանված հայ պատանու մասին

Նոր մանրամասներ թուրք­- սիրիական սահմանին սպանված հայ պատանու մասին

Թուրք­-սիրիական սահմանի մերձակայքում հայ ընտանիքի գնդակոծության մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել: Հոկտեմբերի 22-­ին թուրք-­սիրիական սահմանի մերձակայքում Ղամիշլի ավանի բնակիչներ Ավետիսյանների ընտանիքը հայտնվել էր դիպուկահարների թիրախում:

Այս մասին «Արմենպրես»-­ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Դիպուկահարների կրակոցից ընտանիքի որդին՝ 15–ամյա Արմեն Ավետիսյանը, հրազենային երկու վնասվածք է ստացել և տեղում մահացել: Աղբյուրի տեղեկացմամբ` Ղամիշլիի «Գանձասարի» աշխատակիցը հայտնել է, որ Ավետիսյանների ընտանիքի չորս անդամները՝ հայրը, մայրը, դուստրը և որդին, Ղամիշլիից ուղղվել են դեպի Թուրքիայի սահման, և դիպուկահարները կրակ են բացել նրանց ուղղությամբ:

Ավետիսյանները դեպքից հետո վերադարձել են Ղամիշլի:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։