Լրահոս

24.10.2015 10:41


Արմավիրում 81-ամյա բնակչուհին լվացք փռելիս 4-րդ հարկից վայր է ընկել և մահացել

Արմավիրում 81-ամյա բնակչուհին լվացք փռելիս 4-րդ հարկից վայր է ընկել և մահացել

Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 40 շենքի բակում կնոջ դի կա. տեղեկացնում է «shamshyan.com»-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 4-րդ հարկի բնակչուհի, 81-ամյա Սիրանույշ Իսագուլյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, լվացք փռելիս անզգուշաբար ցած է ընկել նախ առաջին հարկում գտնվող թիթեղյա տանիքի վրա, որտեղից էլ ընկել է գետնին:

Փաստի առթիվ Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը