Աշխարհ

24.10.2015 10:35


Ջեբ Բուշը կրճատում է իր ընտրարշավի ծախսերը

Ջեբ Բուշը կրճատում է իր ընտրարշավի ծախսերը

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնի հավակնորդ Ջեբ Բուշը կրճատում է իր ընտրարշավի ծախսերը։ «Reuters»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնի է դարձել ծառայողական գրությունից՝ նախատեսված ներքին լսարանի համար։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ աշխատավարձերն իջեցվելու են 40%–ով, Մայամիի շտաբ–բնակարանի աշխատակիցների թիվն էլ նվազելու է 25%–ով։

Փաստաթղթում նշվում է, որ տնտեսված բոլոր գումարները կուղղվեն արշավի առաջընթացին ընտրությունների ժամանակ, որոնք որոշ նահանգներում վաղաժամկետ կլինեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը