Աշխարհ

24.10.2015 09:50


Դեռահաս ցանցահենի հետևում Հիլարի Քլինթոնը կարող է կանգնած լինել (տեսանյութ)

Դեռահաս ցանցահենի հետևում Հիլարի Քլինթոնը կարող է կանգնած լինել (տեսանյութ)

ԿՀՎ տնօրենի անձնական էլփոստի կոտրման գործը քննում են ՀԴԲ–ն և ԱՄՆ գաղտնի ծառայությունները։ Դեռահաս ցանցահենի որսով կզբաղվեն հմուտ հետախույզները։ Այս մասին տեղեկացնում է vesti.ru–ն։

«Դրանցում գաղտնի որևէ բան չկա,–հայտնել են ԿՀՎ–ից «WikiLeaks»–ի հրապարակած Ջոն Բրեննանի նամակների մասին,– հանձնարարականներ են Աֆղանստանի, Պակիստանի, Իրանի վերաբերյալ, հարցաքննություններում տանջանքներ կիրառելու մասին խորհրդածություններ, Բրեննանի անձնական հարցաթերթը, եթե ինչ–որ մեկն ուզում էր իմանալ ԿՀՎ տնօրենի հասակն ու քաշը, ինչպես նաև այն, որ նա դիմել է հոգեբույժի»։

Հետախուզական ծառայությունները վստահեցնում են, որ ցանցահենների մի ամբողջ խումբ է գործել։ Փորձագետներն արդեն ենթադրում են՝ ով կարող է կանգնած լինել հրապարակումների հետևում։ Առաջինը նշվում է Հիլարի Քլինթոնի շտաբի մասին, որն ուզում է խլացնել Բենգազիի ողբերգության գործով լսումների հետ կապված սկանդալը (Քլինթոնը Կոնգրեսում բավական լարված մթնոլորտում ցուցմունք էր տվել 2012թ. Լիբիայի Բենգազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության դեմ իրականացված հարձակման գործով, որի ժամանակ զոհվել էր չորս ամերիկացի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը։ Վաշինգտոնում անկախ հետաքննող հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ դիվանագիտական կառույցը պատշաճ կերպով չէր հսկվում։ Այդ ժամանակ հենց Քլինթոնն էր զբաղեցնում ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը։ Ինչո՞ւ չի տարհանվել դիվանագիտական ներկայացուցչությունը, ինչո՞ւ պատշաճ կերպով չի հսկվել. նման հարցերի պատասխաններն էին փորձում ստանալ հանձնաժողովի ներկայացուցիչները

«Տղային կարող էին հուշել Քլինթոնի շտաբից»,– նշել է քաղաքագետ Իգոր Շատրովը։

Երկրորդ տարբերակով՝ Օբամային մոտ կանգնած անձանց հեղինակությանը կարող էին միտումնավոր հարվածել նաև հանրապետականները։

Մեկ այլ տարբերակով էլ՝ էլփոստի կոտրումը կազմակերպել է Սաուդյան Արաբիան. Օբաման սեղմում է սաուդյան լոբբին։

«Ամերիկացիները կենտրոնացած են իրենց անձնական կյանքի վրա և պաշտոնական աշխատանքում բերանբացություն են անում»,–նշել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը՝ հիշելով ամերիկացի պաշտոնյաների՝ անձնական փոստով վարած նամակագրությամբ կարևոր տեղեկատվություններ հայտնելու դեպքերը։

«WikiLeaks»–ը թեև հայտնի, բայց ընդամենը տեղեկատվական պորտալ է։ Իսկ թե ով է ուզում իր մասին հայտարարել այդ խոսափողի միջոցով, դեռևս անհայտ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը