Լրահոս

20.11.2009 11:00

«Խոսրովի անտառ պետական արգելոց»–ի տնօրենին սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել Կարեն Պետրոսյանը

«Խոսրովի անտառ պետական արգելոց»–ի տնօրենին սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել Կարեն Պետրոսյանը

Նոյեմբերի 19-ին, ժ.00.55-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում Արտաշատի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 18-ին, ժ.23.50-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, 1958 թ. ծնված Սամվել Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի 007 ԼԼ 71 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայի աջ կողմից հավասարվել է անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ է արձակվել:

Արձակված գնդակները դիպել են ավտոմեքենայի հետևի աջ նստատեղին նստած Ս. Շաբոյանի մարմնին, ինչի հետևանքով նա մահացել է:
Զննությամբ ավտոմեքենայի հետևի աջ դռան վրա հայտնաբերվել է հրազենային կրակոցների 30 անցք:

ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում՝ դեպքից ժամեր անց սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Կարեն Պետրոսյանը:

Կարեն Պետրոսյանը ձերբակալված է:

Դեպքի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։