Քաղաքական

23.10.2015 17:09

ՌԴ–ն հավանություն է տվել ՀՀ–ի հետ ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մասին համաձայնագրին

ՌԴ–ն հավանություն է տվել ՀՀ–ի հետ ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մասին համաձայնագրին

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգի ստեղծման մասին համաձայնագրին։ Այս մասին հայտնում է gazeta.ru–ն։

Կառավարության որոշման այս նախագիծը ներկայացվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը։

ՀՕՊ տարածաշրջանային միացյալ համակարգերի ստեղծման ուղղությամբ Ռուսաստանն այժմ աշխատում է Ղրղզստանի և Տաջիկստանի հետ նույնպես։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։