Աշխարհ

23.10.2015 21:43


Պարզվել է՝ առնետները և լվերը չեն տարածել հնագույն ժանտախտը

Պարզվել է՝ առնետները և լվերը չեն տարածել հնագույն ժանտախտը

ԴՆԹ-ի նոր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարդիկ տառապել են ժանտախտով նույնիսկ 5 հազ տարի առաջ: «slon.ru»-ի փոխանցմամբ՝ դա նշանակում է, որ հիվանդությունը կրկնակի ավելի հին է, քան կարծում էին գիտնականները: Բացի այդ, պարզվել է, որ ժանտախտը փոխանցվում էր ոչ թե առնետների և լվերի միջոցով, այլ մարդուց մարդ:

Գիտնականներն ուսումնասիրել են Եվրասիայում հայտնաբերված 101 մարդու մնացորդների ատամները՝ հայտնաբերելով ժանտախտ առաջացնող «Yersinia pestis» մանրէն: Ուսումնասիրված ատամները կրողներից մեկը մահացել է մոտ 5783 տարի առաջ: Սա ժանտախտով վարակման հայտնի դեպքերից ամենավաղն է: Բացի այդ, յոթ նմուշից վեցում գիտնականները հայտնաբերել են «ymt» և «pla» գեների բացակայությունը: Առաջինը լվերի օրգանիզմում պաշտպանում է մանրէն թունավոր նյութերից, իսկ երկրորդը հնարավորություն է տալիս տարածվել տարբեր տիպի հյուսվածքներում: Դա նշանակում է, որ մանրէն չէր կարող տարածվել լվերի միջոցով, որոնք իրենց հերթին վարակվում էին առնետներին կամ այլ կենդանիներին կծելուց հետո, և չէր կարող գեղձուռուցքային ժանտախտի պատճառ դառնալ:

Ժանտախտով վարակված 7-րդ նմուշն ամենաերիտասարդն էր: Այն հնարավորություն է տվել գիտնականներին ենթադրել, որ գենային մուտացիաները, որոնք հնարավոր են դարձրել ժանտախտի տարածումը լվերի խայթոցների հետևանքով, զարգացել են մ.թ.ա. առաջ 2–րդ հազարամյակի ավարտին:

«Մեր նմուշների մեջ մուտանտ մանրէն հայտնաբերվել է Հայաստանում մ.թ.ա 951թ., իսկ տարիքով հաջորդող նմուշում, որը դասվում է մ.թ.ա. 1686թ., այն բացակայում է: Սա հանգեցնում է այն մտքին, որ գեղձուռուցքային ժանտախտը զարգացել է մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջում», - հայտնել է ուսումնաիրության համահեղինակ Մարտա Միրասոն Լարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը