Քաղաքական

23.10.2015 16:29

Կազիմիրով. «Ալիև կրտսերը որքանո՞վ է կատարում հոր հրահանգները»

Կազիմիրով. «Ալիև կրտսերը որքանո՞վ է կատարում հոր հրահանգները»

Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը մասնակցել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3–րդ միջազգային ֆորումին։ Լրագրողների հետ զրույցում նա ԼՂ–ի հակամարտության չկարգավորման մեղքը տեսնում է ադրբեջանական կողմի մեջ։

«Բաքուն բողոքում է Մինսկի խմբի աշխատանքից, բայց խնդիրը ՄԽ–ի մեջ չէ, ոչ էլ՝ համանախագահների։ Խնդիրը հակամարտող կողմերից մեկի մեջ է: Երկու կողմերը պատրաստ են աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, բայց 3–րդ կողմը պատրաստ չէ: Ադրբեջանի ներկայիս ղեկավարության քաղաքականությունը հակասում է նույնիսկ այն հրահանգներին, որոնք արվել են Հեյդար Ալիևի կողմից: Հետևաբար, հարց է առաջանում` Ալիև կրտսերը որքանո՞վ է կատարում հոր հրահանգները»,–ասել է Կազմիրիովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։