Աշխարհ

23.10.2015 18:10


«Ֆեյսբուքն» ընդլայնել է իր որոնման համակարգը

«Ֆեյսբուքն» ընդլայնել է իր որոնման համակարգը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերն այժմ հնարավորություն կստանան որոնել իրենց հետաքրքրող նորությունն ավելի քան 2 տրլն նյութի մեջ: Այս մասին տեղեկացնում է «TechCrunch»-ը:

Մինչ այդ ֆեյսբուքյան որոնողական համակարգը հնարավորություն էր տալիս փնտրել միայն ընկերների գրառումների շրջանակներում: Այժմ արդեն ամերիկյան օգտատերերը հնարավորություն կունենան տեսնել ավելի քան 2 տրլն հրապարակային գրառում:

Նշվում է, որ համակարգն աշխատելու է այնպես, որ սկզբից օգտատերերը տեսնեն միայն վստահելի աղբյուրների հրապարակումները, դրանից հետո՝ այն մարդկանց հրապարակումները, որոնց էջերում օգտատերը գրանցվել է, ապա՝ հայտնի մեջբերումները և մնացած բոլոր նորությունները:

Որոնման ընդլայնումը և լսարանի աճը պետք է խրախուսեն գրառումների հեղինակներին ավելի հաճախակի հրապարակել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին նորություններ: Բացի այդ, նոր համակարգը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կերպով օգտագործել սոցցանցի գովազդային հնարավորությունները՝ օգտագործելով հիմնաբառերի համակարգը, ինչպես դա անում է, օրինակ, «Google»-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը