Աշխարհ

23.10.2015 20:29


Զբոսաշրջիկը Նորվեգիայում վիկինգների թուր է գտել (լուսանկար)

Զբոսաշրջիկը Նորվեգիայում վիկինգների թուր է գտել (լուսանկար)

Ուշագրավ բացահայտում է արել զբոսաշրջիկը Նորվեգիայում: «CNN»-ի փոխանցմամբ՝ Գորան Օլսենը հայտնաբերել է վիկինգների մոտ 1265-ամյա թուրը, երբ արշավի ժամանակ որոշել է մի փոքր հանգստանալ Հաուքելի շրջանում, որը գտնվում է Օսլոյից 250 կմ դեպի արևմուտք և հայտնի է որպես ձկնորսության ու որսորդության կենտրոն: Ժանգոտած զենքը հայտնաբերվել է բավականին հայտնի ճանապարհներից մեկի վրա գտնվող քարի տակ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ շնորհիվ նրա, որ լեռնային շրջանը, որտեղ հայտնաբերվել է զենքը, տարվա 6 ամսվա ընթացքում գտնվում է ձյան տակ, թուրը չի խոնավացել և պահպանվել է շատ լավ վիճակում: Մասնագետների կարծիքով թուրը սրելու դեպքում նույնիսկ հնարավոր է օգտագործել:

Ենթադրաբար, զենքը գտնվել է հուղարկավորության հնագույն վայրում կամ պատկանել ճանապարհորդի, որի հետ, հավանաբար, լեռնանցքում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Այժմ թուրը փոխանցվել է մասնագետներին ավելի մանրակրկիտ ուսումնասիրության համար:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը