Քաղաքական

23.10.2015 14:54


Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը բոլոր չափերն անցել է»

Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը բոլոր չափերն անցել է»

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը խոչընդոտում է հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացի ապահովմանը։

–Ադրբեջանը բոլոր չափերն անցել է: Գործում է ՄԱԿ-ի բոլոր երեք նպատակներին դեմ, և դա այն պետությունն է, որը ժամանակին եղել է ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ: Ադրբեջանի ղեկավարությունը սեփական ժողովրդին դարձրել է պատանդ այս հարցում և իր ռեժիմը պահպանելու համար ատելություն է սերմանում հարևան ժողովրդի հանդեպ, ղարաբաղյան հակամարտությունը պահում է որպես իր ռեժիմը սնուցող հանգամանք,-հավելել է Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում:

Նա նաև հարց է բարձրացրել՝ Ադրբեջանի այս դիրքովորումից ելնելով՝ միջազգային հանրությունը չպե՞տք է մտածի այդ երկրին պարտադրելու մասին, և սահմանին ցանկացած սրացում հասունացնելո՞ւ է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի սկիզբը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը