Բրիտանացի հակերները երեք ամսվա ընթացքում 9,5 միլիոն դոլար են գողացել
Ինչպես հաղորդում է «Sky News»-ը, երեքշաբթի՝ սեպտեմբեր 28-ին, Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է 19 հոգուց բաղկացած մի խմբի, որին կասկածում են համացանցային ավազակության համար։ Ենթադրվում է, որ հանցավոր խմբի անդամները Մեծ Բրիտանիայի քաղաքացիների բանկային հաշիվներից 6 մլն ֆունտ (9,5 մլն դոլար) են գողացել։
Այս գումարը հակերները գողացել են երեք ամսվա ընթացքում։ Այն, որ նրանք գումար գողանալով և ուրիշների անձնական տվյալները իմանալով են զբաղված եղել, հայտնաբերվել է նրանց անձնական համակարգիչներում։
Ոստիկանության ներկայացուցիչներն ասել են, թե գողացված գումարը, հնարավոր է, զգալիորեն ավելի մեծ է, քան իրենք են գնահատում։ Հիշեցնենք, որ ամբողջ 2009թ. ընթացքում բրիտանական բանկերից համացանցային խարդախության հետևանքով անհայտացած գումարը հասնում է մինչև 60 միլիոն ֆունտի։