Քաղաքական

23.10.2015 14:16

Արամ Հարությունյանը Խոսրով Հարությունյանին համեմատել է Արթուր Բաղդասարյանի հետ

Արամ Հարությունյանը Խոսրով Հարությունյանին համեմատել է Արթուր Բաղդասարյանի հետ

Այսօր հրավիրված ասուլիսում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարել է, որ գործող Սահմանադրությունը բավականին լուրջ վտանգներ է պարունակում, և դրանք հաղթահարելու համար իրենք ստիպված են լուծել խորհրդարանում քաղաքական մեծամասնության խնդիրը։

–Միայն այն, որ այսօրվա Սահմանադրությամբ՝ դե ֆակտո և դե յուրե նախատեսվում է ՀՀ նախագահի անձնական և նույնիսկ անվերահսկելի իշխանություն, դա չի կարող նպաստել հանրային լիարժեք կյանքի ապահովմանը,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը՝ հավելելով, որ հենց այս հիմնական քաղաքական նպատակով էլ առաջնորդվել է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը:

Ասուլիսի մյուս բանախոս, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն էլ նախ նշել է, որ «հարգում» է Խոսրով Հարությունյանի ճկունությունը.

–Շատ քիչ մարդիկ կան, որ պաշտպանում են ՀՀ բոլոր 3 նախագահներին: Պարզապես Արթուր Բաղդասարյանից տարբերվում եք նրանով, որ չեք հասցրել ընդդիմություն դառնալ,–հավելել է Ա.Հարությունյանը:

Այնուհետև նա ընդգծել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի ճոխ-ճոխ դրույթները «մասկիրովկա» են, քանի որ հիմնականը 89-րդ հոդվածն է.

–Դրանով իշխանությունը կփորձի իր մեծամասնությունը պահպանել: Իսկ Սերժ Սարգսյանի հետ ֆոտոսեսիաների մասնակցած կուսակցությունները՝ ՕԵԿ-ի հետ միասին, խորհրդարանական ընտրություններում կվաճառեն իրենց ձայները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։