«Toyota»–ն մտադիր է հրաժարվել բենզինային շարժիչներից
«Toyota» ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ մինչև 2050թ. նախատեսում են հրաժարվել բենզինային շարժիչներից: «Автостат»-ի փոխանցմամբ՝ այդ քայլին ընկերությունը նախատեսում է դիմել «Toyota Environmental Global Challenge 2050» բնապահպանական ծրագրի շրջանակներում:
«Դուք կարող եք ասել, որ 35 տարին երկար ժամկետ է: Սակայն ավտոարտադրողի տեսակետից ներքին այրման դասական շարժիչներից հրաժարվելն արտառոց իրադարձություն է», - հայտարարել է «Toyota»-ի գործադիր տնօրեն Կիետակա Իսեն՝ հավելելով, որ ընկերությունն, այնուամենայնիվ, կարող է պահպանել բենզինային շարժիչներով աշխատող ավտոմեքենաների որոշակի քանակ՝ նվազ զարգացած շուկաներում վաճառելու համար։
Ապագայում «Toyota» ընկերությունը նախատեսում է արտադրել հիբրիդային և ջրածնային շարժիչներով ավտոմեքենաներ: 2020թ. նախատեսվում է վաճառել առնվազն 1.5 մլն նման ավտոմեքենա: Այդ նպատակով արդեն 5 տարի անց ընկերությունը նախատեսում է ստեղծել հիբրիդային շարժիչներով ավտոմեքենաներ իր արտադրանքի բոլոր հատվածներում: Բոլոր այդ միջոցների օգնությամբ «Toyota»-ն նախատեսում է մինչև 2050թ., 2010թ. համեմատ, 90%-ով նվազեցնել իր արտադրած ավտոմեքենաների վնասակար արտանետումները:

7or.am