Լրահոս

20.11.2009 11:00

Վարչական դատարանը բավարարեց Փաշինյանի հայցն ընդդեմ Ոստիկանության

Վարչական դատարանը բավարարեց Փաշինյանի հայցն  ընդդեմ Ոստիկանության

«7օր»-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակայնն ասել է, որ այսօր առավոտյան ժամը 10-ին դատարանը հրապարակել է դատական ակտը և  բավարարվել է Փաշինյանի հայցն ընդդեմ ոստիկանության։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանում սկսվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության դեմ  բողոքի քննությունը: Լուսինե Սահակյանը վիճարկում էր անձնագրային և վիզաների վարչության գործողությունները, որը հրաժարվում էր  «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրին վերջին 5 տարիներին Հայաստանում բնակության տեղեկանք տրամադրել՝ պնդելով, թե անցած տարվա փետրվարի 26-ից մինչև այս տարվա հուլիսի 7-ը գտնվելով հետախուզման մեջ՝ նա Հայաստանում չի բնակվել:

Տեղեկանքը անհրաժեշտ է հունվարի 10-ին Երևանի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում Փաշինյանի թեկնածության գրանցման համար։

Լուսինե Սահակյանի խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանը կարող է մասնակցել Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։