Աշխարհ

23.10.2015 17:17


Բրյուս Ուիլլիսը նմանակել է Դոնալդ Թրամփին (տեսանյութ)

Բրյուս Ուիլլիսը նմանակել է Դոնալդ Թրամփին (տեսանյութ)

Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլլիսը, որը հայտնի է իր հումորի զգացումով, իսկական անակնկալ է մատուցել Ջիմմի Ֆելլոնի հեռուստաշոուի հանդիսատեսին։

Ուիլլիսը, որը մշտապես սափրում է գլուխը, հաղորդմանը ներկայացել է բաց գույնի կեղծամով՝ նմանակելով Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Դերասանը, սակայն, չի հրաժարվել իր ֆիրմային փոքրիկ մորուքից։

Հարցին՝ որտեղի՞ց են հայտնվել նրա փարթամ մազերը, Ուիլլիսը պատասխանել է.

«Այս մազերն անսպասելիորեն սկսեցին աճել ինչ–որ տիեզերական արագությամբ։ Ի դեպ, ես էլ մանուկ հասակում խարտյաշ եմ եղել։ Սրանք իմ իսկական մազերն են. ես ամեն առավոտ սափրում եմ գլուխս, որ դրանք ինձ չխանգարեն, իսկ նրանք շարունակում են աճել ոչ թե օրերով, այլ ժամերով։ Ի դեպ, իմ այծի մորուքը ևս սափրվում է ամեն օր, սակայն այն անմիջապես ծլում է»,–պատմել է հեռուստաշոուի հյուրը։

Շուտով պարզվում է, որ նմանակումը նախօրոք պատրաստվել է. Ջիմմի Ֆելլոնը սկսում է հանդիսատեսին ցույց տալ Ուիլլիսի դերակատարությամբ ֆիլմերից («Արմագեդոն», «Ամուր ընկույզ» և այլն) հատվածներ, որտեղ դերասանը նույն՝ Թրամփի մազերով է։ Այդ շարքի գագաթնակետն է դառնում «Վեցերորդ զգայարան» թրիլլերից ցուցադրված մի հատված, որտեղ նույնպես դերասանի գլխին փայլում է փարթամ կեղծամը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը