Աշխարհ

23.10.2015 12:14


Օբաման վետո է դրել Ուկրաինային զենքի մատակարարումը սկսել թույլատրող օրինագծի վրա

Օբաման վետո է դրել Ուկրաինային զենքի մատակարարումը սկսել թույլատրող օրինագծի վրա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վետո է դրել 2016 ֆինանսական տարում պաշտպանական միջոցների օրինագծի վրա, որն ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 1–ից։ Ի թիվս այլ հարցերի՝ այդ օրինագծում ընդգրկվել էր նաև Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս քայլի մասին Սպիտակ տունը նախապես էր հայտարարել, և այն տեղի է ունեցել լրագրողների և տեսախցիկների առջև։

ԱՄՆ նախագահի նման որոշման պատճառների մասին նրա մամուլի խոսնակ Ջոշուա Էռնստը բազմիցս ասել է։ Նրա խոսքով՝ վարչակազմի ղեկավարին չեն բավարարում մի քանի «պահուստային ֆոնդերը», որոնք ընդգրկվել են նախագծում, և որոնք վարչակազմը համարում է երկրի ռազմական կարիքների ֆինանսավորման նկատմամբ «անպատասխանատու մոտեցման» դրսևորում, ինչպես նաև՝ «Գուանտանամոյի բանտի փակման համար խոչընդոտների» վերաբերյալ առանձին դրույթները:

Փաստաթուղթն ավելի վաղ ընդունվել էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Համաձայն դրա՝ ռազմական կարիքների համար հատկացումների ընդհանուր ծավալը կազմում է 612 մլրդ դոլար: Այն Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերին Կիևին «անվտանգության և հետախուզության ոլորտում պատշաճ աջակցություն» ցուցաբերելու համար 300 մլն դոլար օգտագործելու իրավունք է տալիս:

Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը վստահություն է հայտնել, որ Կոնգրեսի վերին պալատը կկարողանա հաղթահարել ռազմական բյուջեի նախագծի վրա Օբամայի դրած վետոն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը