Հոկտեմբերի 24-ի երեկոյան Զվարթնոց տաճարը կլուսավորվի կապույտ լույսով
Հոկտեմբերի 24-ին՝ ՄԱԿ-ի օրը, անդամ պետությունները կմիանան ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70–ամյակին նվիրված «Միացյալ ազգերի աշխարհը դարձնենք կապույտ» եզակի տոնակատարությանը: Աշխարհի ամենատեսարժան հուշարձանները, շինությունները, կամուրջներն ու այլ հիշարժան կառույցներ կլուսավորվեն կապույտ լույսով: Այն հնարավորություն կտա ընդգծելու ՄԱԿ-ի անդամ պետությունների միջև հարաբերությունը, ինչը նաև խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդ ունի:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70–ամյակի առթիվ անցկացվող եզակի նախաձեռնությանը կմիանա նաև Հայաստանը: Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ից մինչև 21:00-ն կապույտ լույսով կլուսավորվի Զվարթնոց տաճարը:
Հիշեցնենք, որ 2000 թվականից Էջմիածնի Մայր տաճարի, Սուրբ Հռիփսիմեի, Սուրբ Գայանեի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և
պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ