Լրահոս

23.10.2015 10:45


Բախվել են «ՎԱԶ-2107»–ը և ուկրաինացու վարած «Ռենո» մակնիշի բեռնատարը

Բախվել են «ՎԱԶ-2107»–ը և ուկրաինացու վարած «Ռենո» մակնիշի բեռնատարը

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 03.11-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 43ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 45 PM 045 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Գ. Ջ.) և «Ռենո» մակնիշի AO75OOAO պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1967 թ. ծնված Ա. Պ., Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի):

Գ. Ջ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը