ԶԼՄ–ն հայտնել է Սիրիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու Ռուսաստանի ցանկության մասին
Ռուսաստանը հանդես է գալիս Սիրիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու օգտին, որի ժամանակ Բաշար Ասադը վստահության նոր քվե կստանա։ Այս մասին գրում է «Bloomberg»–ը։ Ավելի վաղ «Կոմերսանտը» չէր բացառել, որ ընտրությունները եղել են Ասադի և Պուտինի հանդիպման հիմնական թեման։
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրներից մեկը «Bloomberg» գործակալությանը պատմել է արտահերթ ընտրությունների միջոցով Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի վստահության քվեն երկարաձգելու սցենարի մասին՝ չնայած այն բանին, որ Արևմուտքը և տարածաշրջանի մի շարք երկրներ ցանկանում են հեռացնել նրան իշխանությունից։
Գործակալությանը Սիրիայում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու մեծ հավանականության մասին պատմել է Դամասկոսի կառավարությանը մոտ կանգնած մեկ այլ աղբյուր ևս։
Հիշեցնենք՝ Ասադը նախագահի պաշտոնը զբաղեցնում է արդեն երրորդ ժամկետով՝ սկսած 2000 թվականից։ Վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2014թ., որի ժամանակ նրա կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 89%–ը։

7or.am