Վան Բայբուրդը Աստվածաշնչի վրա ձեռքը դրած պատրաստ է երդվել
Հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Վան Բայբուրդը հավատացրել է, թե Վրաստանում կրթության ոլորտի բարեփոխումները հայապահպանության դեմ ուղղված չեն։
-Եթե ուսուցչի տարիքը 70 է, նա պետք է գնա թոշակի, և նրա տեղը գա 3 տարի առաջ Հայաստանի համալսարանն ավարտած մասնագետը,-ասել է նա՝ հավելելով, որ երբ Ստամբուլի ու Բեյրույթի հայկական դպրոցներում է կրճատվում հայկական դասաժամերի քանակը, հայերը չեն բարձրաձայնում, և միայն քննադատում են վրացիներին։
-Ոչ ոք չի խոսում այն մասին, որ Միխեիլ Սահակաշվիլին միայն մեկ՝ մայրենի լեզվով քննություն հանձնած 200 ուսանողների հնարավարություն է տվել ընդունվել համալսարաններ, չեք ասում, որ նախագահն ամեն հարմար առիթի իր ելույթներում ասում է, որ Վրաստանում բնակվող էթնիկ հայերը, ռուսներն ու ադրբեջանցիները հավասար իրավունքներ ունեն, ոչ ոք չպետք է համարձակվի տարբերություն դնել ազգությունների միջև։ Սա նշանակում է, որ պետության ղեկավարը բարեկամաբար ապրելու հաղորդագրություն է ուղարկում,-նշել է նա՝ հավելելով, որ այն, ինչ Հայաստանում հայտարարում են որոշ պատգամավորներ, իրականությանը չի համապատասխանում.
-Ես կարող եմ Աստվածաշնչի վրա ձեռքս դրած երդվել և ասել, որ դա այդպես չէ։ Ես չեմ ուզում, որ հայաստանցիներն ալեկոծվեն՝ մտահոգվելով, թե ինչ է կատարվում Վրաստանում։
Վ. Բայբուրդը հարց է հնչեցրել նաև, թե ինչո՞ւ չենք ասում, որ վերջին երեք տարիներին Ջավախքում 20-ից ավելի հայկական նոր եկեղեցի է բացվել, իսկ եթե այնտեղ փոքր է հայ հոգևորականների թիվը, խորհուրդ է տվել այդ հարցով դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ոչ թե Վրաստանի իշխանություններին։
Նա նաև հայ լրագրողներին կոչ է արել հայաստանցիներին չտրամադրել վրացիների դեմ և նշել է, որ կան ուժեր, որոնք ուզում են հայերին ու վրացիներին թշնամի դարձնել։
Ինչ վերաբերում է Բավրայի տարածքում վրացի սահմանապահների կողմից հայկական հողեր մտնելուն, Վ. Բայբուրդն ասել է.
-Մի թիզ հող չի վերցրել Վրաստանը։ Վրաստանը խնդրել էր մտնել չոզոք գոտու տարածքներ միայն փաստաթղթով։ Բայց հայերն ասեցին՝ ո՞նց թե, մեր հողի վրա մեզ նման բան է ասվում, և խնդիր ստեղծեցին։