Կարծիք

22.10.2015 16:59


Վերարտադրվելու համար Բաղրամյան 26-ը սկսել է ժողովրդին ու նրա խնդիրները հիշել

Վերարտադրվելու համար Բաղրամյան 26-ը սկսել է ժողովրդին ու նրա խնդիրները հիշել

Հայաստանի վրա Աստծո հրեշտակներն են իջե՞լ:
Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավն ինչ սկսվել է, մեր երկրում տարօրինակ զարգացումներ են տեղի ունենում:
Առաջին տարօրինակ զարգացումը գյումրեցիների խնդիրները հիշելն էր, երկրորդը` լոռեցիների, երրորդը` տաշիրցիների, չորրորդը`... Անկախ քեզանից՝ ուզում ես ասես` «Իյա՜, իրո՞ք». աչքերիս չեմ հավատում։

Միայն այսօր տեսեք՝ ինչքան զարմանահրաշ բաներ են տեղի ունեցել` ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանն ազատ արձակվեց: Շատ ուրախ եմ ազատամարտիկ, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի համար: Զարմանահրաշ կլիներ, չէ՞, եթե բղավեի` «Կեցցե՛ մեր արդարադատությունը»: Ես էլ եմ այդպես կարծում: Բայց շնորհակալություն հայտնենք «Hetq.am»-ի խմբագրությանն ու անցնենք առաջ:
Այսօր նաև հայտնի դարձավ, որ «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատավարձերի մի մասը մարվել է, մյուս մասն էլ պետք է մարվի մինչև դեկտեմբերի 15-ը: Զարմանալի կլիներ, չէ՞, եթե հարցնեի` բա ասում եք՝ բյուջեում փող չկա, ես էլ եմ այդպես կարծում. «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցները պետք է ստիպեն, որ մինչև դեկտեմբերի մեկը մարեն աշխատավարձերի պարտքերի մնացած մասը:
Ասում են՝ մարզերում, ճիշտ է, անարդյունավետ, բայց ասֆալտապատմամբ են զբաղվում:

Ցանկության դեպքում ու այս Սահմանադրության պայմաններում երկրում կարելի է դրական տեղաշարժերի հասնել: Այնպես որ, «Այո»-ն իր գործողություններով ապացուցում է, որ «Ո՛Չ»-ը ՃԻՇՏ է:
Ժողովուրդը դեռ լուռ «Ո՛Չ» է ասում Բաղրամյան 26-ին, իսկ վերարտադրվելու համար Բաղրամյան 26-ը սկսել է ժողովրդին ու նրա խնդիրները հիշել։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր կանեն այս երկու ամսվա ընթացքում, եթե ավելի ակտիվ «Ո՛Չ» ասենք: Դեկտեմբերի 6-ին էլ միասնական «ՈՉ» ուղարկելու դեպքում Սերժ Սարգսյանին՝ կփակենք գաղջության ու նախաձեռնողականության երկրի պատմության փուլը:

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը