Տնտեսական

22.10.2015 16:41


Նաիրիտցիները ստորագրահավաք են սկսել

Նաիրիտցիները ստորագրահավաք են սկսել

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր ստորագրահավաք են սկսել Կառավարության շենքի մոտ, որը մտադիր են ավարտել 1 շաբաթում։

Աշխատողները պահանջում են վերագործարկել «Նաիրիտը», ինչպես նաև չեղարկել այն պայմանագրերը, որոնք ստիպված են եղել ստորագրել աշխատավարձերը ստանալու համար։ Դրանցում նաիրիտցիները պարտավորվում էին հրաժարվել աշխատավարձերի չվճարումից առաջացած տույժ–տուգանքներից։

Ստորագրահավաք անցկացնող աշխատողները կգնան գործարան, որպեսզի կարողանան ստորագրել նաև գործարանում գտնվող իրենց գործընկերները։

Նաիրիտցիների հետ զրույցից տեղեկացանք, որ նրանք մտադիր են Կառավարության մոտ հավաքվել նաև մյուս հինգշաբթի, որտեղից էլ երթով շարժվելու են ՀՀ նախագահական նստավայր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը