Մշակութային օջախները կկրեն իրենց հիմնադիրների անունները
Կառավարության որոշմամբ՝ Համազգային թատրոնը կվերանվանվի հիմնադրի՝ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անունով: Նա թատրոնը հիմնադրել է 1991թ.-ին:
Մեկ այլ որոշմամբ՝ բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը կանվանակոչվի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանի անունով: Նա «Գոյ» փորձարարական թատրոնը հիմնադրել է 1988թ.-ին:

7or.am