Լրահոս

22.10.2015 16:14


Դատապարտյալներին հնարավոր կլինի ծանրոցներ ուղարկել համացանցի միջոցով

Դատապարտյալներին հնարավոր կլինի ծանրոցներ ուղարկել համացանցի միջոցով

Կառավարության որոշմամբ ամրագրվել է կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանրոցներ, փաթեթներ հանձնելու նոր արդյունավետ եղանակ՝ համացանցի միջոցով ուղարկելու հնարավորությունը։ Ներկայումս դրանք հիմնականում ընդունվում են քաղաքացիների կողմից քրեակատարողական հիմնարկներ բերելու միջոցով, ինչն ավելորդ դժվարություններ է առաջացնում։ Դատապարտյալներին և կալանավորված անձանց ծանրոցներ, փաթեթներ հանձնելու արդյունավետ միջոց է համացանցի միջոցով պատվերներ կատարելը։ Միջազգային փորձը վկայում է, որ դատապարտյալների կամ կալանավորված անձանց համար առցանց եղանակով կարող են ձեռք բերվել միայն այն սննդամթերքը, առարկաները կամ իրերը, որոնք արգելված չեն:

ՀՀ կառավարություն

Այս խորագրի վերջին նյութերը