Ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ մարտի 30-ին ոմն Գևորգ 550.000 դրամի դիմաց գնել է իր «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան` գումարը ամեն ամիս 100.000 դրամով վերադարձնելու բանավոր պայմանավորվածությամբ, սակայն խաբեությամբ և վստահությունը չարաշահելով` տիրացել է ավտոմեքենային: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գևորգը 1994 թ. ծնված Գեորգի Գ.-ն է: Ոստիկաններն օրերս նրան հայտաբերեցին Երևանի Ֆուչիկի փողոցում և բերման ենթարկեցին բաժին: Կատարվում է քննություն:
Տիրանալով ավտոմեքենային՝ փողը չի տվել
Ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ մարտի 30-ին ոմն Գևորգ 550.000 դրամի դիմաց գնել է իր «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան` գումարը ամեն ամիս 100.000 դրամով վերադարձնելու բանավոր պայմանավորվածությամբ, սակայն խաբեությամբ և վստահությունը չարաշահելով` տիրացել է ավտոմեքենային:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գևորգը 1994 թ. ծնված Գեորգի Գ.-ն է:
Ոստիկաններն օրերս նրան հայտաբերեցին Երևանի Ֆուչիկի փողոցում և բերման ենթարկեցին բաժին:
Կատարվում է քննություն: