Ուկրաինական «5–րդ ալիքում» ծագած սկանդալը սպառնում է Պորոշենկոյի հեղինակությանը
«Deutsche Welle»–ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում սկանդալ է բռնկվել նախագահ Պյոտր Պորոշենկոյին պատկանող «5–րդ ալիքի» աշխատակիցների «մոխրագույն» աշխատավարձերի կապակցությամբ։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն։
«5–րդ ալիքի» լրագրողները դժգոհել են իրենց իրավունքների պարբերական խախտումներից և հեռուստաալիքի «մոխրագույն հաշվապահությունից»։ Պորոշենկոյին մեղադրում են երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, ինչը սպառնում է Արևմուտքում նրա հեղինակությանը։
Մեքենայությունների մասին առաջինը «Facebook»–ի իր էջում գրել է «5–րդ ալիքի» լրագրող Ռոման Սուխանն այն բանից հետո, երբ հեռացվել է աշխատանքից։ Լրագրողի խոսքերով՝ հեռանալու պահանջով նրան դիմել են այն ժամանակ, երբ լրագրողը հեռուստաալիքի ղեկավարությանը հայտնել է աշխատակիցների խիստ ծանրաբեռնվածության մասին, որոնցից յուրաքանչյուրը ստիպված է միանգամից 3 հոգու աշխատանք կատարել։
«DW»–ի հետ զրույցում Սուխանը հաղորդել է, որ պաշտոնական և ոչ պաշտոնական աշխատավարձերը հեռուստաալիքիը վճարում է տարբեր բանկային քարտերով, աշխատակիցներին չեն տրամադրվում բժշկական ապահովագրություն և սոցիալական երաշխիքներ։
«Ցինիկ է, երբ նախագահը պաշտոնապես մի բան է հայտարարում, իսկ իրականում լրիվ այլ բան անում»,–ասել է Սուխանը։
Չնայած «5–րդ ալիքի» մյուս աշխատակիցները «DW»–ին հաստատել են այդ տեղեկատվությունը՝ հեռուստաալիքի ղեկավարությունը հերքում է բոլոր մեղադրանքները։
«Աշխատանքային օրենսդրության պարբերական խախտումների և հարկերի վճարումից խուսափելու հետ կապված սկանդալը սպառնում է նախագահի հեղինակությանը։ Վերջիվերջո, նրա նախընտրական արշավի հիմնական լոզունգն էր՝ «Ապրել նորովի»»,–նկատում է գերմանական ԶԼՄ–ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե ուկրաինական հանրությունը սովոր է, որ չարաշահումներն անպատիժ մնան, ապա Արևմուտքն այդ ամենին այլ կերպ կարող է վերաբերվել։
Անկախ մեդիա–պրոֆմիությունը «5–րդ ալիքի» խախտումների մասին արդեն իրազեկել է Լրագրողների միջազգային և եվրոպական դաշնություններին։
«Սա ավելի շատ հարված է Պորոշենկոյի միջազգային հեղինակությանը. չէ՞ որ նա խոստացել էր, որ Ուկրաինայում եվրոպական չափանիշներ կկիրառվեն»,–ասել է պրոֆմիության ներկայացուցիչ Ալեքսանդր Տարասովը։

7or.am