Սուտ մատնություն՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ Վանաձոր քաղաքի բնակչուհու կողմից սուտ մատնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Վանաձորի 31-ամյա բնակչուհին, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելու հանգամանքը, 2015 թվականի հունիսի 27-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում գրավոր հաղորդում է ներկայացրել մի տղամարդու կողմից իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ։
Քննությամբ չեն հիմնավորվել ծանր հանցագործություն կատարելու վերաբերյալ տղամարդուն ուղղված կնոջ մեղադրանքները։ Նախաքննության արդյունքներով` հարուցվել է նոր քրեական գործ` սուտ մատնություն կատարելու վերաբերյալ։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 31-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին