Աշխարհ

22.10.2015 20:40


Հնդիկները կովի թրիքի առցանց վաճառք են սկսել

Հնդիկները կովի թրիքի առցանց վաճառք են սկսել

Հնդկական առցանց խանութներում այժմ կարելի է գնել կովի աթար, որն օգտագործվում է ագնիհոթրա ծեսի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «Вести. ru»-ն: Արարողության ժամանակ կովի աթարով կրակ են վառում, ինչի պատճառով էլ աթարը բավականին պահանջված է:

«Shopclues» հայտնի հնդկական առցանց խանութում կովի աթարը վաճառվում է մոտ 70 դոլարով: Ուշագրավն այն է, որ ներկա պահին վաճառքի հանված ամբողջ խմբաքանակն արդեն գնված է: Ով և ինչ նպատակով է գնել չորացրած աթարը՝ հայտնի չէ:

Խանութի համահիմնադիր Սանջայ Սեթհին հայտնել է, որ կայքի աշխատակազմը չի հետևում՝ որտեղ է ուղարկում ապրանքը: Նշվում է, որ կայքում տարբեր տեսակի ապրանքներ առաջարկող մոտ 250 հազ վաճառող է գրանցված, սակայն բոլոր ապրանքների ճակատագրին հետևել հնարավոր չէ: Մեթհին չի բացառել, որ աթարը գնել են հավատացյալ քաղաքացիները, որոնք այլ տեղից չեն կարող ձեռք բերել չորացրած աթար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը