Լրահոս

29.09.2010 15:28


Միխայիլ Շվիդկոյ. «Այս պատերազմը ձեր երեխաներին մի՛ թողեք»

Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի նախագահ, ՌԴ նախագահի մշակութային հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը  «Российская Газета» թերթի էջերում իր տպավորություններն ու մտքերն է արտահայտել Բաքու և Երևան կատարած այցերի մասին։

Հիշեցնենք, որ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Մ. Շվիդկոյը, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն, Ռուսաստանում Հայաստանի  նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, համերգային շրջագայության շրջանակներում այցելել էր նաև Բաքու և Երևան։

«Российская Газета» թերթում Շվիդկոյը գրել է.

-Փոլադ Բյուլբյուլօղլուի և Արմեն Սմբատյանի հետ Մոսկվայից Բաքու, հետո Բաքվից Երևան և ետ՝ դեպի Մոսկվա կատարած ճամփորդության ժամանակ մեծն Մստիսլավ Ռոստրոպովիչի բառերը, որ այս հոդվածի սկզբում է գրված, մեկ անգամ չէ, որ հիշվել են և՛ հրապարակային, և՛ ներքին խոսակցությունների ժամանակ։ Սլավան  (հենց այդպես էր իր բարեկամներին Մստիսլավ Լեոպոլդովիչը  խնդրում դիմել իրեն), որի համար Բաքուն, որտեղ ինքը ծնվել է, և Երևանը, որտեղ նա բազմաթիվ ընկերներ ուներ, հարազատ քաղաքներ էին,  հերթականությամբ դիմելով Ադրբեջանի և Հայաստան նախագահներին՝ մշտապես ասում էր. «Փակվեք մեկ սենյակում, իսկ ես կնստեմ դռների առաջ և առանց դադարեցնելու այնքան կնվագեմ, քանի դեռ  համաձայնության չեք գա»։

Ցավոք սրտի, Սլավան այլևս չկա, բայց այդ խոսքերը հիշողությանս մեջ մնացել են որպես մեծ երաժշտի կտակը։

Այս խորագրի վերջին նյութերը