Աշխարհ

22.10.2015 12:12


ՄԱԿ–ի հատուկ բանագնացը ողջունում է Պուտինի և Ասադի քննարկումը

ՄԱԿ–ի հատուկ բանագնացը ողջունում է Պուտինի և Ասադի քննարկումը

Սիրիայի հարցով ՄԱԿ–ի հատուկ բանագնաց Սթաֆֆան դե Միսթուրան ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քննարկումը Մոսկվայում։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն՝ մեջբերելով հատուկ բանագնացի մամուլի խոսնակ Ջեսսի Շաինի խոսքերը։

«ՄԱԿ–ը մշտապես հանդես է գալիս Սիրիայում քաղաքական կարգավորման օգտին։ Հատուկ բանագնացը ողջունում է դրան ուղղված ցանկացած ջանք։ Նա միանգամայն հստակ հասկանում է, որ այդ հարցն է քննարկվել»,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը