Աշխարհ

22.10.2015 20:00


Վիեննայում տղամարդկանց կսովորեցնեն կրունկների վրա քայլել

Վիեննայում տղամարդկանց կսովորեցնեն կրունկների վրա քայլել

Ավստրիական հայտնի «Top in Heels» կանանց ակադեմիան, որտեղ կանանց սովորեցնում են էլեգանտ շարժվել բարձր կրունկներով, համապատասխան դասընթացներ է սկսել նաև տղամարդկանց համար:

«The Local»-ի փոխանցմամբ՝ դպրոցի ուսուցիչները չեն բացառում, որ մոտ ապագայում բարձրակրունկ կոշիկները հանրահայտ կդառնան նաև տղամարդկանց շրջանում, ինչը կապված է նաև անցած տարվա «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի հետ, որի հաղթող է ճանաչվել Կոնչիտա Վյուրսթը:

Տղամարդկանց համար հատուկ «Men In Heels» դասընթացները, որոնք մեկնարկելու են հոկտեմբերի 30-ից, վարելու են պարուհի Մարի-Քրիսթին Շերզերը և տրանսվեստիտ Հելմութ Ֆիքսլը: Մեկուկես ժամվա դասընթացի գինը կազմում է 45 եվրո:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը