Վերջերս մեծ թափ առած ավտոմոբիլային սկանդալների շարքում է հայտնվել նաև «Toyota» ընկերությունը: Ինչպես տեղեկացնում է «Автовести.ru»-ն, ապակիների բարձրացման համակարգի հետ կապված խնդիրների պատճառով ընկերությունը ստիպված է համաշխարհային վաճառքից հետ կանչել մոտ 6.5 մլն ավտոմեքենա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մոտ 10 մարդ դիմել է ընկերությանը՝ հայտնելով, որ ապակիների բարձրացման համակարգի հետ կապված թերությունը կարճ միացման է հանգեցրել, ինչի արդյունքում ավտոմոքենայի սեփականատերերից մեկը նույնիսկ ձեռքի թեթև այրվածք է ստացել: Արդյունքում՝ ընկերությունը ստիպված է եղել հետ կանչել բոլոր ավտոմեքենաները, որոնք հավաքված են եղել տարբեր ժամանակահատվածներում: Այսպես, օրինակ, հետ են կանչել մեքենաներ, որոնք հավաքված են եղել դեռ 2005 թվականին:
«Toyota»–ն 6.5 մլն ավտոմեքենա է հետ կանչել

7or.am