Աշխարհ

22.10.2015 11:46


Քերրին և Լավրովը կհանդիպեն Վիեննայում

Քերրին և Լավրովը կհանդիպեն Վիեննայում

Հոկտեմբերի 23–ին նշանակված է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, հայտնի է դարձել նախօրեին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ունեցած հեռախոսազրույցից։

ՌԴ ԱԳՆ–ից հստակեցրել են, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձենությամբ։

«Ուշադրության կենտրոնում է եղել Սիրիայում տիրող իրավիճակը՝ նախարարի և պետքարտուղարի՝ հոկտեմբերի 23–ին Վիեննայում կայանալիք հանդիպման նախապատրաստության համատեքստում, որտեղ նրանց կմիանան նաև Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները»,–ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։

Ավելի վաղ Մադրիդ իր այցի ժամանակ Քերրին հայտարարել էր, որ մոտ ժամանակներս մտադիր է Սիրիայում տիրող իրավիճակը քննարկել ՌԴ, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հորդանանի ղեկավարության հետ՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչ մակարդակով և ինչ ձևաչափով են անցկացվելու բանակցությունները։ Իր հերթին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է ԱՄՆ–ի հետ երկխոսության ցանկացա՛ծ ձևաչափով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը