Քաղաքական

22.10.2015 11:11

ԱՄՆ-ի Հրեական խորհրդի կոչը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Հրեական խորհրդի կոչը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ում գործունեություն ծավալող Հանրային հարցերի հրեական խորհուրդը (Jewish Council for Public Affairs) կոչ է արել ԱՄՆ իշխանություններին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից հայերի կոտորածները ցեղասպանություն ճանաչել տարիներ շարունակ այս հարցի վերաբերյալ նրբորեն խուսանավելուց հետո: Այս մասին հայտնում է «asbarez.com»-ը։

Նաև կոչ է արել հրեական կազմակերպություններին Կոնգրեսի և Սպիտակ տան շրջանում այդ հարցի ուղղությամբ լոբբինգով զբաղվել։

Նշվում է, որ հրեական կազմակերպություններից շատերը մինչև վերջերս դեմ են եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, որպեսզի տարածաշրջանում Իսրայելի կարևոր դաշնակից Թուրքիային չնեղացնեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։