ԱՄՆ–ը հազվադեպ է գրոհում ԻՊ դիրքերը թիրախներ չունենալու պատճառով
Պենտագոնը բացատրել է Սիրիայում հասցվող ավիահարվածների թվի նվազեցումը սակավ թիախների առկայությամբ։ Ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորրենի խոսքերով՝ ԱՄՆ–ը հարվածում է այն նշանակետերին, որոնք տեսանելի են։
«Իրաքում ավելի շատ նշանակետեր կան։ Չափազանց կարևոր վերերկրյա գործողություններն ընթանում են Իրաքում։ Հենց այնտեղ է կենտրոնացված մեր օդուժի մեծ մասը»,–Պենտագոնի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի»–ն։
Նշվում է, որ երեքշաբթի նշանակետերն անհամեմատ շատ են եղել. այդ օրն ԱՄՆ–ի գլխավորած կոալիցիան Սիրիայում 8 ավիահարված է հասցրել ԻՊ դիրքերին։ Սակայն Պենտագոնի ամենօրյա ամփոփումներով պարզ է դառնում, որ ԱՄՆ–ի հասցրած ավիահարվածները նվազել են Սիրիայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկից։ Վերջին 3 շաբաթվա ընթացքում կոալիցիայի ուժերն օրական 1-2 ավիահարված են հասցնում ահաբեկիչների դիրքերին։
Ուորրենը, որը ղեկավարում է Սիրիայում և Իրաքում իրականացվող ռազմական գործողությունները, հայտնել է, որ ներկայումս որևէ նշան չի տեսնում, որ ՌԴ–ն կարող է ռազմական գործողություն սկսել Իրաքում։ Լրագրողի հարցին՝ եթե, այնուամենայնիվ, ՌԴ–ն սկսի գործել Իրաքում, ինչպե՞ս են փոխգործակցելու 2 երկրների օդաչուները, Ուորրենը պատասխանել է, որ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը վերաբերում է միայն Սիրիային։
Ավելի վաղ ազգային անվտանգության հարցով իրաքցի նախկին խորհրդական Մուվաֆֆաք ար–Ռուբային հայտարարել էր, որ իր երկիրը պետք է միավորվի ՌԴ հետ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում և հրաժարվի ԱՄՆ–ի հետ համագործակցությունից։

7or.am