Նախօրեին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի և Հորդանանի թագավոր Աբդալլա 2–րդի միջև։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։
«Զրույցի հիմնական թեմաները եղել են Սիրիայում իրավիճակը և միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարը։ Այս համատեքստում ՌԴ նախագահը տեղեկացրել է իր գործընկերներին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների մասին»,–փոխանցել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սիրիական ճգնաժամի հարցով տարբեր ձևաչափերում փոխգործակցությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Պուտինն ու Ասադը հանդիպում են ունեցել Մոսկվայում։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են ՌԴ ՌՏՈՒ–ի և սիրիական բանակի գործողությունների հետ կապված հարցեր։
Նշվում է նաև, որ Կրեմլում Ասադին հյուրասիրել են ռուսական ավանդական ճաշատեսակներ՝ «Ծովատառեխ մուշտակի տակ» (сельдь под шубой) և աղցան Օլիվիե։
«Reuters»–ն էլ հայտնում է, որ ԱՄՆ–ը քննադատել է Ասադի համար «հանդիսավոր ընդունելություն» կազմակերպելու ռուսական իշխանությունների որոշումը։
«Կարծում ենք, որ Ասադին «հանդիսավոր ընդունելություն» ցուցաբերելը, ով քիմիական զենք է կիրառել սեփական քաղաքացիների նկատմամբ, հակասում է ռուսների կողմից հայտարարված՝ Սիրիայում անցումային քաղաքականության նպատակին»,–ընդգծել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը։
Նշենք, որ ինչպես ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր հայտնել, Պուտինի ու Ասադի հանդիպումը տևել է շուրջ երեք ժամ։
Պուտինը պատմել է Ասադի հետ հանդիպման մասին

7or.am