Լրահոս

29.09.2010 15:24


Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն' հանրապետության սննդի արդյունաբերության առաջատարներից մեկը համարվող այդ ընկերության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ: Հանրապետության ղեկավարը շրջել է «Գրանդ Քենդի»-ի արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին ու արտադրության պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:

Շրջայցին հաջորդած խորհրդակցության ժամանակ ընկերության սեփականատերը Սերժ Սարգսյանին ներկայացրել է «Գրանդ Քենդի»-ի գործունեության անցած տասը տարվա ընթացքում գրանցված հիմնական ցուցանիշները եւ ընկերության առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ «Գրանդ Քենդի»-ի աշխատողների թիվն այժմ  մոտ երկու հազար է, աշխատանքն ամբողջությամբ իրականացվում է արդի տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով, ընկերությունում ներդրված է որակի վերահսկողության ժամանակակից համակարգ:

Նախագահը հաջողություն է մաղթել ընկերությանը' զարգացման հետագա ծրագրերի իրագործման ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը