Լրահոս

20.11.2009 10:22

«Ո՛չ Հանրապետական կուսակցությունում, ո՛չ էլ երկրում վարչապետի քայլից հետո որևէ բան չի փոխվի»

«Ո՛չ Հանրապետական կուսակցությունում, ո՛չ էլ երկրում վարչապետի քայլից հետո որևէ բան չի փոխվի»

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «7օր»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե  ըստ իրեն՝ ինչո՞վ է հիմնավորվում վարչապետ Տիգրան Սարգսյանի' Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու փաստը, պատասխանել է.

-Կարծում եմ, որ այդ հիմնավորումը հենց վարչապետը պետք է տա: Վստահ եմ, որ նման քայլեր անելիս շատ կարևոր է, որպեսզի այդպիսի բարձր դիրք զբաղեցնող մարդիկ հասարակությանը ներկայացնեն իրենց քայլերի դրդապատճառները: Սա իսկապես  չափազանց կարևոր է: Թեև երբեմն կուսակցությունները, էլի թյուր պատկերացումների պատճառով, ինքնախաբեությամբ են զբաղվում և հայտարարում են, թե այս պաշտոնն այս կամ այն կուսակցությանն է: Իրականում բոլոր պաշտոնները պետությանն են և հասարակությանը: Եվ մարդիկ, երբ զբաղեցնում են այդ պաշտոնները,  պարտավոր են դա հաշվի առնել և հասարակությանը հաշվետու լինել: Թեև, համոզված եմ, որ սկզբունքորեն ո´չ Հանրապետական կուսակցությունում, ո´չ էլ երկրում այդ քայլից հետո որևէ բան չի փոխվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։