Լրահոս

21.10.2015 15:48


Ռուբեն Հայրապետյանը հրավիրվել է հարցաքննության

Ռուբեն Հայրապետյանը հրավիրվել է հարցաքննության
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության գործի շրջանակներում երեկ Քննչական կոմիտե է հրավիրվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունները հաստատեցին նաև ՔԿ-ից: Սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում` Աբովյան փողոցում, ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով նույն օրը՝ միջադեպից առաջ, մասնակցել էր իշխանափոխության պահանջով երթին:
Ազատամարտիկը նաև ԶԼՄ-ով հայտարարություն էր արել, թե իրեն ծեծի ենթարկողը եղել է Տիգրան անունով մի տղամարդ, որին ինքը ճանաչել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից:
Հայտնել էր նաև, որ Ռուբեն Հայրապետյանն իրեն սպառնացել էր, եւ կարծիք հայտնել, որ իրեն ծեծողների հովանավորը հենց Ռուբեն Հայրապետյանն է, ապա հրապարակել էր Ռուբեն Հայրապետյանի հետ ինչ-որ հեռախոսային խոսակցության սղագրություն:
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը