Աշխարհ

21.10.2015 15:44


Մոլեգնած գնչուներն ավերել են ֆրանսիական քաղաքը

Մոլեգնած գնչուներն ավերել են ֆրանսիական քաղաքը

Ֆրանսիայի արևելքում՝ Մուարան քաղաքում, լուրջ բախում է տեղի ունեցել քաղաքային վարչակազմի և գնչուների միջև։ Քաղաքապետ Ժերար Սիմոնեի խոսքերով՝ գնչուները պահանջել են ազատ արձակել իրենց 2 բանտարկված ընկերներին, որպեսզի վերջինները կարողանան մասնակցել թաղման արարողությանը, սակայն երբ ստացել են տեղական իշխանությունների մերժումը, սկսել են ավերել քաղաքը։

«Հարյուրավոր մարդիկ, զինված տարբեր գործիքներով, գրավել են կայարանը, գրոհել տեղի ռեստորանը, վնասել քաղաքային սեփականությունը, երկաթգծերի վրա հրդեհել ավտոմեքենաներ»,– քաղաքապետի խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»–ը։

Սիմոնեն հավելել է, որ ամբոխը գրոհել է նաև քաղաքապետարանը, որի բոլոր աշխատակիցներին ստիպված են եղել տարհանել։ Քաղաքի դպրոցներն արագ փակել են իրենց դռները, որպեսզի աշակերտներն անկարգություններից չտուժեն։ Երկաթգծային և հարակից ավտոպողոտայի ուղևորությունը կանգնեցվել է։

«Գնչուները միանգամայն անթույլատրելի, աններելի գործողությունների են դիմել»,–շեշտել է քաղաքապետը։

Ներկայումս քաղաքում փորձում են կարգ հաստատել այնտեղ ժամանած ոստիկանական ուժերն ու ժանդարմերիան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը