Լրահոս

21.10.2015 21:27


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 20-ից 21-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 20-ից 21-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը: Բացահայտվել է գողության` 8, խարդախության, շորթման և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 6 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը