Աշխարհ

21.10.2015 15:05


11–ամյա դպրոցականը 4 տարի թաքցրել է, որ բռնաբարվում է թոշակառուի կողմից

11–ամյա դպրոցականը 4 տարի թաքցրել է, որ բռնաբարվում է թոշակառուի կողմից

ՌԴ Անապա քաղաքում քննում են 74-ամյա տղամարդու գործը, ով, նախնական տվյալներով, տարիներ շարունակ սեռական բռնություն է կիրառել անչափահաս աղջկա նկատմամբ:

Ինչպես տեղեկացնում է «Вести. ru»-ն, վախեցած աղջիկը ոչ մեկին չէր պատմում սարսափելի իրադարձությունների մասին: Տեղի ունեցածի մասին աղջկա մայրն իմացել է երեխայի օրագրից, որը նա գտել է տունը մաքրելու ժամանակ:

«2011թ. հունիսից մինչև 2015թ. հոկտեմբեր տղամարդը, գտնվելով ավտոտնակում, բազմաթիվ անգամ բռնաբարել և սեռական բնույթի գործողություններ է կիրառել անչափահաս երեխայի նկատմամբ, որն այս պահին ընդամենը 11 տարեկան է», - հայտնել են Կրասնոդարի մարզի քննաչական կոմիտեից:

Ըստ որոշ տեղեկությունների՝ կասկածյալն առաջ աշխատում էր իրավապահ մարմիններում և ծանոթ էր աղջկա ընտանիքի հետ: Տղամարդն ամուսնացած է, ունի երեխաներ և թոռներ, որոնք տուժած աղջկա հասակակիցներն են: Այժմ նա ձերբակալված է և վկայություններ է տալիս: Նրա նկատմամբ «Տասնչորս տարին չլրացած անձի բռնաբարում և նրա նկատմամբ սեռական բնույթի գործողության կիրառում» հոդվածով քրեական գործ է հարուցվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը