Բեքենբաուերն ընդգրկվել է կոռուպցիայի մեջ կասկածվողների ՖԻՖԱ–ի ցուցակ
Գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեքենբաուերը ևս ընդգրկվել է այն անձանց ցուցակ, որոնց ՖԻՖԱ–ն կասկածում է կոռուպցիայի մեջ։ Այս մասին հայտնում է «Bild»–ը։
Չորեքշաբթի ՖԻՖԱ–ի էթիկայի հանձնաժողովը պետք է այդ ցուցակի բոլոր անունները հրապարակի։
Ավելի վաղ գերմանական «Spiegel» ամսագիրը գրել էր, որ 2000թ. «Ադիդաս» ընկերության այն ժամանակվա ղեկավար Ռոբեր Լուի–Դրեյֆուսը «Գերմանիա–2006» հայտերի ընդունման հանձնաժողովին է փոխանցել 10,3 մլն շվեյցարական ֆրանկ (€6,7 մլն)։
Այդ գումարը պետք է ուղղվեր Բեքենբաուերի գլխավորած հանձնաժողովի կարիքներին։ Սակայն, լրատվամիջոցի տվյալներով, գումարը որևէ հաշվետվության մեջ արտացոլված չէ։ Աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ այն ծախսվել է՝ ապահովելու համար ՖԻՖԱ–ի գործադիր կոմիտեի՝ Ասիայից 4 ներկայացուցիչների ձայները՝ հօգուտ ԱԱ–2006–ը Գերմանիայում անցկացնելու։
Նշվում է նաև, որ դա արդեն իսկ հերքել են Գերմանիայի ֆուտբոլի միությունը, «Ադիդասը» և Բեքենբաուերը։
ՖԻՖԱ–ում էլ հայտարարել են, որ այս հարցով սեփական ներքին հետաքննությունը կանցկացնեն։

7or.am