Աշխարհ

21.10.2015 21:15


Լուսաֆորի գույները պատահական չեն ընտրվել

Լուսաֆորի գույները պատահական չեն ընտրվել

Մեզ բոլորիս այդքան ծանոթ լուսաֆորը 1912թ. արտոնագրել է ամերիկացի Լեսթեր Վայրը, իսկ երկու տարի անց ԱՄՆ Քլիվլենդ քաղաքի խաչմերուկներից մեկում տեղադրել են միանգամից 4 լուսաֆոր:

«Автовести.ru»-ի փոխանցմամբ՝ լուսաֆորի գույները պատահական չեն ընտրվել: Պարզվում է, որ լուսաֆորի համար ընտրվել են ամենաերկար ալիքներ ունեցող գույները, ինչը ազդում է գույնի տեսանելիության որակի վրա: Այսպես, օրինակ, կարմիր գույնի ալիքի երկարությունը կազմում է 650-750 նմ, դեղին գույնի ալիքի երկարությունը՝ 560-590, իսկ կանաչ գույնինը՝ 500-550: Մինչդեռ, օրինակ, կապույտ գույնի ալիքի երկարությունը կազմում է ընդամենը 450-480 նմ, ինչը կապույտ գույնը, վերոնշված գույների համեմատ, քիչ տեսանելի է դարձնում:

Այսպիսով, որքան երկար է գույնի ալիքը, այնքան ավելի տեսանելի է այդ գույնը հեռավորության վրա, նաև՝ անձրևի և մառախուղի պայմաններում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը