«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, հավանաբար, քիմիական զենք են օգտագործել Իրաքում քուրդ զինվորների դեմ: Այս մասին, Իրաքի դիվանագետներին հղումով, հայտնում է «Вести.ru»-ն:
Այդ հայտարարությունները ստուգելու նպատակով հաջորդ շաբաթ Բաղդադ են ուղևորվելու Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնագետները: Նախնական տվյալներով՝ օգտագորվել է իպրիտ գազը: Դիտորդների գնահատմամբ՝ իպրիտի կիրառման փաստը հաստատելու համար անհրաժեշտ է մի քանի շաբաթ, որպեսզի պատրաստ լինեն քիմիական փորձաքննության արդյունքները:
Ըստ աղբյուրի՝ ահաբեկիչների մոտ իպրիտի առկայության և կիրառման դեպքերի մասին հաղորդագրությունները հայտնվել են դեռ մեկ տարի առաջ, սակայն որևէ պաշտոնական փաստարկ մինչ այժմ չկա։
Ենթադրվում է, որ ԻՊ–ն քիմիական զենք է կիրառել

7or.am