Աշխարհ

21.10.2015 13:39


Ռուսաստանն ու Թուրքիան ուղիղ հեռախոսագիծ են բացել

Ռուսաստանն ու Թուրքիան ուղիղ հեռախոսագիծ են բացել

Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական գերատեսչություններն ուղիղ հեռախոսագիծ են բացել, որպեսզի կանխեն չնախանշված ավիամիջադեպերը Սիրիայի օդային տարածքում։ «РИА Новости»–ն հայտնում է, որ այս մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ համագործակցության նման ձևաչափ գործում է Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարական կետի և Սիրիայում ՌԴ ՌՕՈՒ թռիչքների կառավարման կենտրոնի միջև ևս։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ–ը և ՌԴ–ն պայմանավորվել են Սիրիայի ինքնաթիռների միջև հեռավորություն պահպանելու մասին։ Փոխըմբռնման հուշագիրը չի ենթադրում համագործակցության գոտիներ, հետախուզական կամ Սիրիայում հետապնդած նպատակների մասին տեղեկատվության փոխանակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը